Մահացածը 4 երեխաների մայր էր․ մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից
![]() Երեկ՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին: «Օրագիր Նյուզ»-ի տեղեկություններով՝ կինը փորձել է խուսափել հերթական ընտանեկան բռնությունից․ ամուսինը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հերթական անգամ փորձել է ծեծել նրան, ինչից հետո կինը վազելով փորձել է հատել ճանապարհը և հայտնվել մեքենայի տակ։ Կնոջ համագյուղացիներից մեկը լրատվականի հետ զրույցում ասել է․ «Նրանք ամուսիններով խմելու սովորություն ունեին, 4 երեխա ունեն։ Երկուսով աշխատում էին շինարարության մեջ՝ Պռոշյանում։ Տղամարդը մշտապես խմած էր լինում և կնոջը հաճախ էր ծեծում։ Երեխաներն էլ միշտ վախի մեջ էին։ Երեկ գյուղացիներն իրենց ուղեկցել են Արտաշատ, փոքր տղան այնքան էր վախեցած, որ չէր թողել, որ հայրը մոտենա, նրան մի կողմ տարան։ Հիմա երեխաները տատիկ-պապիկի մոտ են»։
|

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
