Ծաղիկներ տեղափոխող «Ford Transit»-ը բախվել է արգելապատնեշներին և բռնկվել
282
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 10:54
![]() Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու համար: |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
