Ստամբուլում մեկնարկել է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 2-րդ փուլը
![]() Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինական կողմը ներկայացնում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը։ Բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Թուրքիան։ Թուրքական պատվիրակության կազմում են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, հաղորդում է TASS-ը։ Բացման խոսքում Ֆիդանը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների երկրորդ փուլում կքննարկեն հրադադարի պայմանները, ինչպես նաև գերիների և քաղաքացիական անձանց փոխանակումը։ Թեմաներից մեկը, ըստ նրա, երկու պետությունների ղեկավարների հնարավոր հանդիպումն է։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
