«ԱԹՍ-ները պատերազմի ապագան են»․ Մասկ
![]() Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, X-ում մեկնաբանելով ռուսական ռազմավարական ավիացիայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը, անօդաչու սարքերն անվանել է «պատերազմի ապագան»։ «ԱԹՍ-ները պատերազմի ապագան են։ Ինքնաթիռները՝ ոչ»,- գրել է նա՝ Sequoia Capital ընկերության համասեփականատեր Շոն Մագուայերի X-ում արված գրառմանն ի պատասխան։ «Ուկրաինան հենց նոր իրականացրեց հարձակում, որը շրջադարձային էր պատերազմի պատմության մեջ։ Հարյուրավոր անօդաչու սարքեր նախապես տեղակայվեցին, ապա Ռուսաստանի տարածքում հարվածեցին ավելի քան 40 ինքնաթիռի՝ ավելի քան1000 կմ հեռավորության վրա։ 1 միլիոն դոլարից պակաս արժեցող ԱԹՍ-ներն ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։ Կարևորագույն ենթակառուցվածքներն այլևս անվտանգ չեն»,- նշել էր Մագուայերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան «Սարդոստայն» հատուկ գործողությամբ հարված է հասցրել Ռուսաստանի ռազմավարական ավիացիային: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
