Զելենսկին մանրամասներ է հայտնել «Սարդոստայն» գործողությունից
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ մանրամասներ է հայտնել «Սարդոստայն» ռազմական գործողության վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվել է ռուսական ռազմավարական նշանակության օդանավակայանների վրա հարձակումը։ Զելենսկին այս գործողությունն անվանել է «եզակի»՝ հաստատելով, որ այն նախապատրաստվել է մեկուկես տարի։ «Ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի տարածքում մեր գործողության «գրասենյակը» գտնվում էր անմիջապես ՌԴ ԱԴԾ վարչության կողքին՝ շրջաններից մեկում»։ «Մեր մարդիկ գործել են Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ երեք ժամային գոտիներում։ Եվ մեզ օգնող այդ մարդիկ գործողության նախօրեին դուրս են բերվել Ռուսաստանից, նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինական կողմը հայտարարել էր գործողության ընթացքում ռուսական 41 ինքնաթիռի խոցման, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ «մի քանի ինքնաթիռների հրդեհվելու մասին»։
|

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
