Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը
1714
Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 12:16
![]() ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Չեխովի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է Հատուկ ռազմական գործողության վետերան, Ստավրոպոլի փոխքաղաքապետ Զաուր Գուրցիևը։ «Դիտարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ Ուկրաինայից եկած նացիստների մասնակցությամբ ահաբեկչական հարձակման կազմակերպումը», - ասել է շրջանի նահանգապետը։ Պայթյունից առաջ Զաուրը կանգնած էր տան մուտքի մոտ, նրան մոտեցել է մի տղամարդ՝ ձեռքին ունենալով հեռախոս և ուսին՝ պայուսակ։ Մոտենալուց անմիջապես հետո տեղի է ունեցել պայթյուն։ Երկուսն էլ մահացել են։ Ըստ Mash-ի՝ պայթյունը կազմակերպած տղամարդն ապրում էր նույն շենքում վարձակալած բնակարանում։ Նախնական տվյալներով՝ խոսքը 29-ամյա Նիկիտա Պենկովի մասին է։ Գիշերը ժամը 23:00-ի սահմաններում նա մոտեցել է Զաուր Գուրցիևին և պայթեցրել նռնակը։ |

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
