Արաբական ծովում խորտակվել է վտանգավոր բեռ տեղափոխող նավ
![]() Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Սուջատա» կոնտեյներային նավը խորտակվել է Արաբական ծովում՝ Հնդկաստանի Կոչին քաղաքի ափերի մոտ մայիսի 24-ի առավոտյան: Հնդկաստանի ափային պահպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նավը տեղափոխելիս է եղել վտանգավոր բեռ։ «Նավի վրա կար 640 կոնտեյներ, այդ թվում՝ 13-ը՝ վտանգավոր բեռներով և 12-ը՝ կալցիումի կարբիդով։ Բացի այդ, նավի բաքերը պարունակում էին 84.44 տոննա դիզելային վառելիք և 367.1 տոննա մազութ»,- ասվում է զեկույցում։ Մինչ օրս նավթի արտահոսքի մասին հաղորդագրություններ չեն եղել։ «Indian Express»-ը, հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, հայտնել է, որ անձնակազմի մեջ են եղել Ռուսաստանից 1 կապիտան, 20 ֆիլիպինցի, 2 ուկրաինացի և 1 վրացի քաղաքացի։ Անձնակազմի բոլոր 24 անդամները փրկվել են: Կոնտեյներային նավը դուրս է եկել Տիրուվանանտապուրամի Վիժինջամ նավահանգստից և ուղևորվում էր դեպի Կոչին, իսկ ժամանումը նախատեսված էր մայիսի 24-ին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
