Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության
1232
Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 19:52
![]() Կաննի 78-րդ կինոփառատոնի փակման օրը՝ մայիսի 24-ի առավոտյան, Ֆրանսիայի հարավում էլեկտրամատակարարումը մասամբ դադարեցվել է։ Le Monde պարբերականը գրում է, որ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առանց լույսի է մնացել շուրջ 160 հազար տուն, այդ թվում՝ Կաննի որոշ հատվածներ, երբ փառատոնի կազմակերպիչները նախապատրաստվում էին «Ոսկե արմավենու ճյուղի» հանձնման արարողությանը։ Ֆրանսիական ազգային էներգետիկ օպերատոր RTE-ն հայտնել է, որ անջատման պատճառ է դարձել երկու խոշոր միջադեպ․ գիշերը հրդեհ էր բռնկվել բարձրավոլտ ենթակայանում, իսկ մի քանի ժամ անց էլեկտրահաղորդման գծի հենակետ է շուռ եկել Սեն Կասիեն լճի շրջանում։ RTE-ն չի բացառում, որ հրդեհը կարող էր լինել կանխամտածված գործողությունների արդյունք։ |

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
16609:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
232Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
414Երեկ, 17:31
ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
381Երեկ, 15:49
Ռուսական ուժերն այս տարի 400 անգամ հարվածել են Ուկրաինայի նավթագազային օբյեկտներին
398Երեկ, 00:36
Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածում է Կիևին
16821.10.2026, 23:54
