Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում
279
Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 09:12
![]() Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղղել «Kia» մակնիշի ավտոմեքենան և վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
