Գազայում վերջին օրերին սովից մահացել է 29 մարդ, այդ թվում` երեխաներ
![]() Գազայի հատվածում վերջին օրերին սովից մահացել է 29 մարդ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ։ Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 22-ին, հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մաջեդ Աբու Ռամադանը, հաղորդում է The New Arab-ը։ Նախարարը նշել է, որ հազարավոր մարդիկ վտանգի տակ են։ Մարդասիրական օգնությունը, ինչպես սպասվում է, կսկսի հասնել Գազայի բնակիչներին մայիսի 22-ին, այն բանից հետո, երբ Իսրայելը թույլատրեց առաջին բեռնատարների մուտքը 11 շաբաթ տևած շրջափակումից հետո։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում են պաղեստինցի պաշտոնյաները և մարդասիրական կազմակերպությունները, սա անհրաժեշտ ապրանքների ու սննդի միայն մի մասն է։ «Նյու Արաբը» գրում է, որ Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ մայիսի 22-ի առավոտից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ։ Իսրայելի կողմից մարտի 2-ից գործող մարդասիրական շրջափակումը դադարեցրել է սննդի, դեղորայքի և այլ ապրանքների բոլոր մատակարարումները, քանի որ Իսրայելը ճնշում է գործադրում Համասի վրա՝ համաձայնվելու հրադադարի նոր պայմաններին։ Մայիսի 18-ին Իսրայելը համաձայնեց թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ միջազգային կազմակերպությունների կողմից անխուսափելի սովի մասին նախազգուշացումների ֆոնին։ Մայիսի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ Գազայի հատվածում երկու օրվա ընթացքում կարող է մահանալ 14000 նորածին, եթե նրանց ժամանակին չհասցվի մարդասիրական օգնություն։ Մայիսի 19-ին Իսրայելի բանակը հայտարարեց Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկի մասին և հայտնեց, որ դրա նպատակն է «գրավել օպերատիվ վերահսկողությունը ավերված պաղեստինյան տարածքների նկատմամբ»։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
