ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա
![]() Cessna 550 բիզնես ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սան Դիեգոյի բնակելի թաղամասում, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությանը։ Զոհերի կամ ինքնաթիռում գտնվողների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս մոդելի ինքնաթիռը կարող է տեղափոխել 6-8 մարդ։ Այն հաճախ օգտագործվում է՝ որպես բիզնես-ջեթ՝ երկու օդաչուով և մի քանի ուղևորներով, գրում է աղբյուրը։ Առավոտյան վթարի վայրում մառախուղ է եղել։ Ինքնաթիռը կործանվել է Սան Դիեգոյի Մերֆի Քանյոնի շրջանում։ Հայտնի է, որ հրդեհվել է գետնին գտնվող 15 տուն։ Իշխանությունները տարհանել են մի քանի թաղամասերի բնակիչներին։ Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է տեղական հրշեջ ծառայության պետի տեղակալը, «այնտեղ ամեն ինչ ռեակտիվ վառելիքով է պատված»։ Նաև, ըստ նրա, մի քանի բնակելի շենքեր անմիջականորեն վնասվել են կործանված ինքնաթիռի հարվածից։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
