Ավելի քան 150 զոհ՝ Գազայի հատվածում
![]() Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով մայիսի 18-ից ի վեր զոհվել է առնվազն 151 մարդ։ Այս մասին հայտնել է քաթարական «Al Jazeera» հեռուստաալիքը։ Lրատվամիջոցի տվյալներով՝ նրանցից 70-ը զոհվել է Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ջախջախելու նպատակով «Գեդեոնի կառքերը» գործողության վճռորոշ փուլ են մտել։ Գենդելմանի խոսքով՝ ցամաքային ուժերը խորանում են Գազայի հատվածում, թիրախային հարվածներ հասցնում ՀԱՄԱՍ-ի կառույցներին և գրավում կարևոր դիրքեր։ Անցած շաբաթվա ընթացքում անկլավում ինքնաթիռները հարվածներ են հասցրել հարյուրավոր թիրախների՝ ոչնչացնելով պահեստներ, թունելներ, ռազմական դիրքեր և ահաբեկիչների։ |

Բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը. կա զոհ
179Երեկ, 22:30
Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
76Երեկ, 14:24
Երկու հարավկորեական կործանիչներ բախվել են օդաչուի կողմից տեսանյութ նկարահանելու պատճառով
40322.04.2026, 23:59
Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
18722.04.2026, 19:36
«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ (տեսանյութ)
15022.04.2026, 19:18
Դանակահարություն՝ Երևանում, 32-ամյա վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
14722.04.2026, 18:12
