Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ` Նոր Նորքում
![]() Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի 9-րդ շենքի բակում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Այսօր՝ մայիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ այս վիճակը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, սակայն մոտ 10 օր է՝ դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հոսում ու հասնում են մինչև շենքերի շքամուտքեր, նկուղներ, անգամ այս թաղամասում գործող միակ մանկապարտեզի ողջ տարածք։ «Պատկերացնո՞ւմ եք, 21-րդ դարում երեխաները մանկապարտեզ են հաճախում՝ հաղթահարելով կեղտաջրերը։ Էլ չենք ասում, որ ամբողջ էդ հոտը նաև երեխաներն են շնչում։ Բազմիցս դիմել ենք Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք։ Իսկ քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաները կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք ոչինչ չեն խնայում, որպեսզի մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաները նման խնդիրներ չունենան, բա էդ դեպքում էս խնդիրը ինչո՞ւ երկար ու ձիգ տարիներ չի լուծվում»,- ասել են բնակիչները: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
