Հրազդանում փորձել են դպրոցական երեխայի առևանգել
438
Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 22:26
![]() «ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հրազդանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Դպրոցի դասերի ավարտից հետո՝ ժամը 15:00-ի սահմաններում, 9-10 տարեկան աղջիկ երեխան տուն գնալիս է եղել, երբ դպրոցի հարակից գյուղամիջյան հատվածում սպիտակ մեքենայով կանգնած անծանոթ է մոտեցել նրան։ Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ։ Երեխան չի կանգել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։ Երեխայի ծնողը, ով ցանկացել է անանուն մնալ, լրատվամիջոցին պատմել է, որ երեխան ծանր հոգեվիճակում է, վախեցել է։ Ներքին գործերի նախարարությունից «ԱրմԼուր»-ին փոխանցել են, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
