Քաղաքացին հայտնել է, որ նոտարն իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ
![]() Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տաղամարդը քաղաքացուն սպառնում է և հնարավոր է նաև, որ ծեծի կենթարկի նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Գայանե Ա․-ն հայտնել է, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, չի հարվածել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Մաշտոցի 29 հասցեում գործող նոտարական գրասենյակում պահանջել է իր տան վկայականները, սակայն իրեն տրամադրել են կեղծված վկայականներ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գայանե Ա․-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նոտար է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
