Մեքենայից թռած անձրևաջուրը դարձել է ողբերգական ծեծկռտուքի պատճառ
![]() Էջմիածնի Վազգեն Սարգսյան-Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում դաժանաբար ծեծված երիտասարդ տղան դեպքից մոտ 2 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Մահացած երիտասարդի հարևաններից Խաչիկ Բաղրամյանը «Նյուզ»–ին պատմել է, որ վիրաճաբանության ժամանակ իր թոռն էլ է եղել դեպքի վայրում. վիճաբանությունը ծագել է չնչին շարժառիթից։ «Ընկերոջ հետ ավտոմեքենայով հետ գալիս իրենց մեքենայից անձրևաջուր է թռել մյուս մեքենայի վրա, հիմնական պատճառը դա է եղել»,- պատմել է Խաչիկ պապը։ Ավելի ուշ երիտասարդները եկել են Պարգևի և ընկերոջ հետ հաշիվներ պարզելու։ Վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել։ Դրան ականատես է եղել Պարգևի ընկերոջ տատը։ 22-ամյա Պարգև Հակոբյանին սպանելու դեպքով 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրանցից մեկն այժմ կալանավորված է, մյուսին իրավապահները դեռ որոնում են, հայտարարվել է հետախուզում։ Պարգևը հիվանդանոցում մահացել է մայիսի 6-ին, դրանից անմիջապես 1 օր անց Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ օպերացիայով Էջմիածնի բաժնից 9 ոստիկանի էր ձերբակալել հանցագործության դեպք թաքցնելու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում, թե ոստիկաններն այժմ ինչ կարգավիճակ ունեն և արդյոք նրանք հենց երիտասարդի սպանության դեպքն են փորձել թաքցնել, թե ոչ։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
