Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ` Կոտայքում
![]() Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժամը 16:50-ի սահմաններում։ Ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա: Ավելի ուշ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Subaru մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանել է հիվանդանոց և բակում հայտնաբերել Subaru մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել արնանման հետքեր, առջևի աջակողմյան հատվածը՝ վնասված, դիմապակին՝ ճաքած: Ըստ հավաքվածների՝ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, որը մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
