Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է
![]() Այսօր՝ մայիսի 8-ին, 12 օր շարունակ ձգվող որոնողական աշխատանքների արդյուքնում Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գերեզմանների հարևանությամբ անցնող ջրատարում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը: Պարզվել է, որ ջրամբարից դուրս բերվածը ապրիլի 26-ին Երևանի արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն էր ընկել իր ծանոթ կնոջ հետ: Կնոջը այդ պահին ջրատարից դուրս էին բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, իսկ տղամարդուն չէր հաջողվել փրկել։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
