Վայոց ձորում տեղի ունեցած վրաերթի հետևանքով օտարերկրացին մահացել է
338
Կիրակի, 04 մայիսի, 2025 թ., 15:06
![]() Այսօր՝ մայիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Մ-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106.5 կմ-ում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է բժշկական կենտրոն։ Մինչ տարածքը սահմանազատել էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածն օտարերկրացի է։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
