«Մեր առաջարկներն ԱԺ-ում չընդունվեցին, ակցիաները կշարունակվեն»․ Հակոբ Ավագյան
![]() Ինչպես հայտնի է, տնտեսվարողներն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում փոքր բիզնեսի համար սահմանված հարկային փոփոխությունների դեմ։ Ակցիայի շրջանակներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով էր ներկայացվել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կոլեկտիվ հանրագիր, որով առաջարկվել էր վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վատթարացնող հարկային փոփոխությունները, ինչպես նաև չընդունել հաշվապահական և իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները: Առաջարկի նախագիծը քննարկվեց հանձնաժողովի այսօրվա նիստում։ ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը խոսեց ՓՄՁ ոլորտում առաջացած խնդիրներից, անընդունելի համարել տարվա կեսից վատթարացնող նորմ ընդունելը և առաջարկվեց այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած դրույթները չեղարկել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով Կառավարության նպատակը ՓՄՁ-ների համար հարկային բեռն ավելացնելը չի եղել, այլ՝ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելը: Հանձնաժողովի անդամների քվեարկությամբ մերժեցին կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
