Նոր Նորքի թաղապետն ու աշխատակիցները ծեծեցին Արթուր Չախոյանին
![]() «Նոր Նորքի թաղապետին ասեք՝ դուրս գա, ասելու բան ունեմ»,- դիմելով թաղապետարանի աշխատակցին՝ ասաց բլոգեր Արթուր Չախոյանը: «Հիմա հանրային քննարկում է ընթանում»,- արձագանքեց աշխատակիցը: «Այսինքն՝ դուրս չի գալո՞ւ. բան ունեմ ասելու»,- հարցրեց Չախոյանը: «Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի՝ հետո... դու պիտի պատասխան տաս՝ էս շենքի բոլոր տղերքին ես վիրավորել»,-նշեց աշխատակիցը՝ հավելելով. «Դու լավ տղա չես»: Չախոյանն արձագանքեց. «Լավ տղեն դու չես»: «Արա՛, հանգիստ խոսա»,- միջամտեց մեկ այլ աշխատակից՝ հրելով բլոգերին: Ծեծկռտուք սկսվեց, որին շտապեց միանալ նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բռունցքներով հարվածներ հասցնելով Արթուր Չախոյանին: Հիշեցնենք՝ նախորդ օրը Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հանրայնացրել էին թաղապետի հայհոյախառը ձայնագրությունը, ակցիա իրականացրել թաղապետարանի շենքում: |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
