Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը
![]() Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները «Range Rover» մակնիշի ավտոմեքենա են տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը ոստիկաններին է ներկայացրել արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն, սակայն պարզվել է, որ այն կեղծ է, ինչի համար էլ վարոդրին, նաև ուղևորին, կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք: Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կասկածյալները ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է քրեական աշխարհում հայտնի օրենքով գող «Օշականցի Գևորիկը», ով նույնպես ձերբակալվել է: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
