Երևանում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի
254
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 18:42
![]() Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տատը, մայրը և մոր՝ տղա և աղջիկ երեխաները: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
