Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Բնակարանային ապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված է»․ Սամվել Շահրամանյան

175
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 12:42
«Բնակարանային ապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված է»․ Սամվել Շահրամանյան

«Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը՝ անկախ նրանից ինչ որոշում կկայացնեք»,- Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Ես ասել եմ, որ բնակարանային ապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները չեն օգտվելու, քանի որ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնվել»,- ասաց Շահրամանյանը՝ նշելով, որ կառավարության առաջարկը՝ համապատասխան խմբեր ստեղծելու և աշխատանքներ իրականացնելու պետք է իրականացվի, քանի որ դրանից է կախված նաև հետագայում արցախցիների հետագա ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ-ում։
Սամվել Շահրամանայնը պատրաստակամություն հայտնեց աջակցել, եթե խորհուրդը ցանկանա հետագայում գրասենյակային պայմաններում շարունակել գործունեությունը։

«Բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված է»․ Սամվել Շահրամանյան