Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներ` Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում
![]() Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ անցկացվել է Սուրբ Նահատակների փառաբանության արարողություն: Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցում էին ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ներքին քաղաքականության դեպարտամենտի՝ կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևը, ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և հայ համայնքի ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Օրվա խորհրդին նվիրված՝ Մոսկվայի «Տապան» թանգարանում կազմակերպվել է ցուցադրություն, կայացել հոգևոր ու դասական երաժշտության համերգ, որին մասնակցել են «Ռուսական ֆիլհարմոնիա»-ի սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Մոսկվայի սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարի երգչախմբերը: Նշենք, որ բացի մայրաքաղաք Մոսկվայից, ՌԴ այլ քաղաքներում և շրջաններում ևս հայկական կազմակերպությունների կողմից հիշատակի միջոցառումներ են անցկացվել: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
