Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե քո երջանկությունը չի սպասարկում ազգային համախմբմանը, ապա ընդամենը եղկելի գոհունակություն է». Տարոն Սիմոնյան

195
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 03:06
«Եթե քո երջանկությունը չի սպասարկում ազգային համախմբմանը, ապա ընդամենը եղկելի գոհունակություն է». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արթնություն է պետք․․․ Բնությունը տեսնելու ու կյանքը հասկանալու համար արթնություն է պետք։
*Ողջախոհություն է պետք ․․․ Պետականությունն արժևորելու և դրանով առաջընթացը բազմապատկման համար ողջախոհություն է պետք։
*Հասունություն է պետք ․․․ Ազգային առաքելությունը գիտակցելու և դրանով համամարդկային արժեք դառնալու համար հասունություն է պետք։
Այս ամենով հանդերձ մեջդ արժանապատվություն է պետք, որ լացելու ու խնդրելու փոխարեն հավաքես կորցրածդ՝ քիչ-քիչ, կամաց-կամաց, փոքր քայլերով՝ ինքդ քեզ համար սուրբ կանոն սահմանելով, որ «ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ, ԲԱՐԻՔ Է, ԻՆՉ ՋԼԱՏՈՒՄ Է ԱՅՆ՝ ՉԱՐԻՔ»։
Եվ քո երջանկությունը եթե չի սպասարկում այդ համախմբմանը, ապա ընդամենը թշվառություն է, խաբկանք և մի եղկելի գոհունակություն»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան