«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ
![]() Ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող «Սոլո» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ծառայության ընթացքում Խանջյան 13 հասցեի հետնամասում գտնվող այգում նկատել են մի խումբ անձանց, ովքեր դանակով հարվածել են մի քաղաքացու ոտքին և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։05-ի սահմաններում կրկին տեղեկություն է ստացվել, որ «ազդրի բաց վերք ախտորոշմամբ» շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Արամ Վ․-ն է, ինչպես նաև պարզել են, որ ժամը 05։00-ի սահմաններում «Սոլո» ակումբի ներսում Արամ Վ․-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Գևորգ Ա․-ն վիճաբանել են Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմենակ Հ․-ի հետ, որից հետո դուրս գալով ակումբից տևական ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, որի ժամանակ Արամ Վ․-ն ստացել է մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը ժամը 06։15-ի սահմաններում Խանջյան 13 հասցեի մոտից Գևորգ Ա․-ն և Արմենակ Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
