Կրակոցներ` Երևանում. կա վիրավոր
![]() Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան 13 հասցեի մոտից: Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում կրակված պարկուճ կամ պարկուճներ, ինչպես նաև գնդակ չեն հայտնաբերվել, ինչը կասկածներ է առաջացնում իրավապահների մոտ, որ կրակոցները հնարավոր է այլ տեղ եղած լինեն, ինչը պարզվում է, պարզվում է նաև վիրավորի ինքնությունը։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
