«150 դրամը չվճարելու դեպքում քաղաքացին կարող է ձերբակալվի՞. այս ի՞նչ պատժամիջոց է»․ Արման Ղազարյան
![]() ԱԺ առաջիկա լիագումար նիստում կքննարկվի տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Նշենք, որ նախագծով սահմանված է․ «Ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով լիազորված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն) և մինչև ուղեւորության ավարտը իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Լիազորված անձինք իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալ տեղեկատվություն և սույն մասում նշված անձանց կողմից նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմել ոստիկանություն՝ սույն մասում նշված անձանց նույնականացնելուն կամ իրենց լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ այդ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով»: |
«Արցախը հարություն կառնի»․ Հակոբ Հակոբյան
014:24«Ղուկասյան Վարդանի՝ դատախազության հետապնդած ապօրինի գույքը»․ Լևոն Բարսեղյան
4914:06Վարդան Ղուկասյանը մատաղ է անում (տեսանյութ)
6713:42«Արժե՞ արդյոք իրար սենց ցեխոտեք, համերգ գնացող-չգնացողների բաժանվեք»․ Մնացական Բիչախչյան
7613:30«Ապագան սրանց հետ մութ է ու անորոշ»․ Արամ Իսաբեկյան (տեսանյութ)
7513:12«Հայրապետական մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից»․ Գարեգին Բ
8012:42