Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.

«Անթալիայում ոչ թե քննարկում էր, այլ Լավրովի միանձնյա ելույթով նիստ»․ Արշալույս Մղդեսյան

136
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 23:24
«Անթալիայում ոչ թե քննարկում էր, այլ Լավրովի միանձնյա ելույթով նիստ»․ Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անթալիայի դիվանագիտական ֆորումում ելույթ ունենալիս՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրեց Եվրոպային «նոր պատերազմի նախապատրաստման» մեջ, իսկ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը նկարագրեց որպես «առանց թելադրանքի և նախապայմանների» զրույց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես ձևակերպեց Լավրովը, գիտակցում է, թե ինչ է անհրաժեշտ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Մասնավորապես, անհրաժեշտ է վերացնել դրա առաջնային պատճառները, հայտարարեց նա:
Նրան ոչ ոք չէր կարող հակադարձել, ձևաչափը թույլ չէր տալիս: Դա Ռուսաստանի արտգործնախարարի միանձնյա մասնակցությամբ նիստ էր, ոչ թե քննարկում: Սակայն Լավրովի հետ հանդիպումը Անթալիայում ակնհայտորեն մեծ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային մասնակիցների շրջանում: Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը դրդեց հաղորդավարին նիստը սկսել հարցով՝ արդյո՞ք Լավրովն իրեն զգում է «դիվանագիտական ռոք-աստղ»: Վերջինս ակնհայտորեն դեմ չէր այս ձևակերպմանը:
Հաղորդավարը նաև Ռուսաստանի նախարարի մասնակցությամբ նիստը ֆորումում անվանեց հանրաճանաչությամբ երկրորդը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո:
Միևնույն ժամանակ, չնայած բարձր հետաքրքրությանը, ռուս նախարարի ելույթն անցավ առանց լրագրողների հարցերի (եթե չհաշվենք չինացի լրագրողի միակ հարցը), թեև հարցեր տալ ցանկացողները շատ էին, այդ թվում՝ այս տեքստի հեղինակը»: