«Իրանը մեր քթից բռնած ման է տալիս». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Իրանը ձգձգում է միջուկային զենքի մասին նոր համաձայնագրի կնքումը և սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին նա լրագրողներին ասել է ապրիլի 14-ին Սպիտակ տանը, գրում է CNN-ը։ Թրամփն ասել է, թե Իրանը «մեր քթից բռնած ման է տալիս», քանի որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հաջորդ բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը, իսկ դա «շատ ուշ է»: ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Իրանը «պետք է ազատվի միջուկային զենքի գաղափարից»: Ըստ նրա, Իրանը «բավականաչափ մոտ է» միջուկային զենք ունենալուն, և բանակցությունները պետք է արագ ընթանան: «Եվ եթե մենք պետք է շատ կոշտ բան անենք, մենք դա կանենք»,- խոստացել է Թրամփը։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի պատասխան տարբերակները ներառում են ռազմական հարված Թեհրանի միջուկային օբյեկտներին, Թրամփը պատասխանել է. «Իհարկե, այո»: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 12-ին Օմանում կայացած առաջին հանդիպումը ղեկավարել են Թրամփի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Երկու կողմերն էլ Օմանի մայրաքաղաքում կայացած առաջին հանդիպումը կառուցողական են որակել։ Անուղղակի բանակցությունները նախատեսվում է շարունակել այս շաբաթվա վերջին Իտալիայում։ Թրամփը նախկինում ասել էր, որ Իրանը կենթարկվի աննախադեպ ռմբակոծության, եթե համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
