«Չպետք է նմանվենք այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման». Սերժ Սարգսյան
![]() ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «...Մենք՝ հայերս, չպետք է նմանվենք այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման: Բոլոր բաժանարար, նույնն է թե՝ կործանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը՝ բարուց, սերը՝ ատելությունից, սուտը՝ ճշմարտությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է: Հեռվից հորդորներ հնչեցնելու, կեղծ բարեպաշտության պահը չէ: Եկեք քրիստոնեական բարեպաշտությամբ ազգովի միասին ու աներկբա ասենք՝ հրաժարվում ենք այս ռեժիմից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար սպասավորներից, ասել է թե՝ չարի իշխանությունից. հրաժարվելով հրաժարվում ենք: Այո, սա այլ բան չէ, քան չարի իշխանություն, որի գործունեության հետևանքով մեր միտքը մշուշված է, սիրտը՝ կարծրացած: Այլապես՝ ցեղասպանություն տեսած ազգը չի կարող այն ուրանալ, չի կարող անտարբեր լինել իր համար կյանք տված զինվորի ընտանիքի դեմ գործվող անիրավությունների հանդեպ, բայց որ ամենասարսափելին է՝ չարախնդալ և անգամ հրճվանք ապրել թշնամու բանտերում անմարդկային հալածանքների ենթարկվող իր հայրենակիցների տառապանքների վրա, չի կարող Արցախը ոչ հայկական համարել, չի կարող ընդհանուր գեթ մեկ եզր ունենալ հակահայաստանի դիվային ծրագիր և կեղծ գաղափարախոսություն առաջարկողների հետ: Սա բնության ու մարդկային բարոյական բոլոր կանոններին դեմ երևույթ է, մեծագույն մեղք, որ պետք է ապաշխարությամբ, զղջումով և ազգային վերազարթոնքի ճանապարհին կանգնելով մաքրվի...»: |
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով (տեսանյութ)
8200:48«Իրար պաս տալով՝ դիմություն ու ընդդիմություն կխաղան, երկիրը կտանեն վերացման»․ Դավիթ Մշեցի
6100:18«Հանդիպել ենք Սամվել Շահրամանյանի հետ»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
64Երեկ, 23:48«ԱԺ նախագահը չպետք է քննարկի նախաձեռնություն, որը կհակասի ՀՀ՝ եվրոպական ընտրությանը»․ Արման Բաբաջանյան
75Երեկ, 23:36«ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»․ Սուրեն Սուրենյանց
109Երեկ, 23:18«Ես քաղաքական դասավորությունը հաշվի առնելով՝ իմ մտահոգությունն եմ արտահայտել»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
72Երեկ, 23:00