«Բողոքում եք կադրերի պակասից, իսկ արցախցիների մեջ մեծ է գրագետների տեսակարար կշիռը»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Ի՞նչ կաներ նորմալ պետությունը՝ Արցախի նման խնդիր ունենալու դեպքում: Պարզ է՝ նախ ամեն գնով կփորձեր լուծել հարցը՝ դա համարելով համազգային խնդիր: Ոչ մի ռեսուրս ու ջանք չէր խնայի: Եթե անգամ իր ուժերից վեր լիներ նման խնդրի լուծումը, չէր դադարի այդ հարցն ամեն առիթով ու ամենուր բարձրաձայնելուց, հնարավոր բոլոր ուղիներով առաջ տանելուց: Իսկ եթե այնպես ստացվեր, որ իր հայրենակիցները ստիպված լինեին թողնել իրենց բնօրրանը և տեղափոխվել մայր հայրենիք, ապա ոչինչ չէր խնայի՝ այդ մարդկանց մասին հոգ տանելու, պատսպարելու, բարեկեցիկ կյանքով ապահովելու, կացարանի ու աշխատանքի հարց լուծելու համար: Այո, տեղացիները կարող են նաև նպաստ ու թոշակ չստանալ, իսկ տուն-տեղ կորցրած մեր հայրենակիցների համար տանիք ու աշխատանք, նպաստ ու տարրական կենցաղային պայմաններ ապահովելը պետք է լիներ յուրաքանչյուր հայի և հատկապես հայկական պետությունը ներկայացնող իշխանությունների պատվի հարցը: Ի վերջո, մեզ արյունակից, հավատքով, լեզվով ու խառնվածքով մեզ նման, աշխատասեր, հայրենասեր, կրթության հանդեպ սեր ունեցող, տեսակով առողջ ու պինդ մի հանրույթ է ժամանել Հայաստան: Երկիր, որտեղից մի քանի տասնամյակում 1 միլիոնից ավելի հայ է արտագաղթել, և որը դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունի: Երկիր, որը սպառման փոքր շուկա ունի, հարկեր հավաքելու խնդիր ունի: Իսկ ժամանած հայ մարդիկ, պարզ է՝ ձեռքերը ծալած չեն նստելու՝ արժեք են ստեղծելու, աշխատելու են, սովորելու են, ծառայելու են պետությանը: Բա հետո էլ բողոքում եք կադրերի պակասից, անգրագետների քանակից, իսկ արցախցիների մեջ շատ ավելի մեծ է գրագետների, որակյալ մասնագետների տեսակարար կշիռը: Ցանկացած այլ պետության կառավարություն ուղղակի կկառչեր ու հնարավորինս կօգտվեր այս ներգաղթից և ամեն ինչ կաներ, որ այս մարդիկ չհեռանային երկրից: Եթե, իհարկե, այդ երկրի մասին մազաչափ մտածում են»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
