«Նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանին»․ Պուտին
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին հայտարարել է, որ նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը Ռուսաստանին հարգանքով վերաբերվի։ «Ասել են, որ ՆԱՏՕ-ն անգամ մեկ դյույմ դեպի արևելք չի ընդլայնվի։ Սա ուղիղ խոսք է, բառացի մեջբերում։ Եվ ի՞նչ ստացվեց։ Խաբեցին։ Պարզապես անտեսեցին անվտանգության ոլորտում ունեցած մեր շահերը»,- նշել է Պուտինը։ «Ինչ վերաբերում է նոր հատուկ ռազմական գործողություններին, դրանք տեղի չեն ունենա, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանին։ Արևմտյան քաղաքական գործիչներն են ստեղծել ներկայիս քաղաքական իրավիճակը իրենց ձեռքերով։ Նրանք նաև շարունակում են սրել իրավիճակը՝ պնդելով, որ Մոսկվան պլանավորում է հարձակվել Եվրոպայի վրա, բայց դա անհեթեթություն է։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլորի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, բայց հավասար հիմունքներով, փոխադարձ հարգանքով»,- ասել է Պուտինը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
