Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

«Ինչպես դամբարանում պառկած Լենինը կվերակենդանանա, այնպես էլ՝ փլուզված ԽՍՀՄ-ը». Ոսկան Սարգսյան

108
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 03:06
«Ինչպես դամբարանում պառկած Լենինը կվերակենդանանա, այնպես էլ՝ փլուզված ԽՍՀՄ-ը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեռած կայսրությունը՝ ԽՍՀՄ-ը, հնարավոր չէ վերականգնել
Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում կարոտով է խոսել ԽՍՀՄ-ի մասին, հայտարարելով․
«Եվ ինչպես բոլորը բարեկամաբար ապրում էին ռուսների օրոք: Նրանք բարեկամաբար ապրում, ապրում էին հիանալի կյանքով: Հենց որ Խորհրդային Միությունը փլուզվեց, ի՞նչ սկսվեց՝ Ղարաբաղյան հակամարտություն, օս-ինգուշ հակամարտություն, տաջիկական հակամարտություն, քաղաքացիական պատերազմ Վրաստանում, աբխազական հակամարտություն, օսական հակամարտություն, Մերձդնեստր: Իսկ ինչո՞ւ ռուսների օրոք նման բան չկար։ Ռուսերը, մայր Ռուսաստանը բոլորին հանգստացրեց, բոլորին կերակրեց, իսկ ընդհանրապես բոլորը նորմալ ապրեցին»։
Կրեմլի խոսափող, պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանը ստում է, ղարաբաղյան շարժումը սկսվել է 1988-ին, իսկ ԽՍՀՄ-ը փլուզվել է1991-ին։ ԽՍՀՄ-ի օրոք, 73 տարուց մարդիկ քիչ թե շատ նորմալ ապրել են ընդամենը 20 տարի՝ 1965-1985 թվականներին, մնացած ժամանակ՝ պատերազմ, պետական բռնաճնշումներ, աքսոր, սով, թերսնումներ, ապրանքների դեֆիցիտ։ ԽՍՀՄ-ը զենքի ուժով ստեղծված կայսրություն էր, իսկ կայսրությունները վաղ թե ուշ քայքայվում են։ Կոմունիստները Լենինին սարքել էին աստված, կոմունիստական գաղափարները՝ սրբազան դոգմա, արհամարհում էին տնտեսագիտության օրենքները, ԽՍՀՄ-ը երկրի ընդերքը՝ նավթն ու գազը, հանքային ռեսուրսները ծախելով՝ փորձում էր սպառազինությունների մրցավազքում մրցել գերհզոր տնտեսություն ունեցող ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի կողմից 2-րդ ԽՍՀՄ ստեղծելու փորձերը ի սկզբանե դատապարտված են անհաջողության, Ռուսաստանը ֆինանսապես և տեխնոլոգիաներով հարուստ չէ, իսկ պետությունները համախմբվում են հարուստի, տեխնոլոգիապես առաջատարի շուրջ։ Եթե դամբարանում պառկած Լենինը կվերակենդանանա, այնպես էլ՝ փլուզված ԽՍՀՄ-ը»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան