Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Այս լկտի պահվածքը հովանավորվում է Սամվել Բաբայանի կողմից»․ Վահե Սարգսյան

200
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 13:06
«Այս լկտի պահվածքը հովանավորվում է Սամվել Բաբայանի կողմից»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի ներկայացուցչության առջև լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ ոչ կոռեկտ, անհարգալից, վայրենաբարո, լկտի ու հայհոյախառն պահվածքը, պիտակավորումն ու բացահայտ հարձակումը տեղում աշխատող մեր լրատվամիջոցների վրա մի փոքրիկ խմբակի հերթական ավանտյուրան է, որը, ըստ տարածված տեղեկությունների, հովանավորվում է Փաշինյանի արցախավաճառ խմբակի հետ բացահայտ ու մութ կապերի մեջ գտնվող Սամվել Բաբայանի կողմից:
Գիտեմ, որ լրագրողների վրա հարձակվելու այդ զզվելի տեսարանը չալաղաջ թեմա է նիկոլական պիղծ ագիտպրոպի համար՝ հերոսական արցախահայության հանդեպ հերթական արհեստական ատելությունը գեներացնելու, արցախահայությանը իբրև վայերանաբարո, բռի ու չոբան ներկայացնելու համար:
Թախանձագին խնդրանքս է՝ ոչ մի կերպ թույլ չտալ, ըստ տարածված տեղեկությունների, Սամվել Բաբայանի կողմից հովանավորվող այս փոքրիկ խմբի զզվելի, դատապարտելի գործողությունը վերագրել ողջ արցախահայությանը:
Խստորեն դատապարտում եմ լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ նման պահվածքը: Չափներդ ճանաչե՛ք»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան