Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ.

«Ո՞վ է ֆինանսավորում «Խոսնակ»-ին և մղում ատելության խոսք տարածելուն». Արամայիս Աղաբեկյան

179
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 01:24
«Ո՞վ է ֆինանսավորում «Խոսնակ»-ին և մղում ատելության խոսք տարածելուն». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատճառահետևանքային կապ։
Լրագրող Նանե Իսրայելին իդենտիֆիկացրել եմ՝ որպես «Խոսնակի» հարցազրուցավար։
«Խոսնակն» այս պահին ամենամեծ ներազգային ատելություն տարածող ալիքն է։ Նանե Իսրայելյանը աշխատել է կամ աշխատում է նաև «Արարատնյուզ»-ում։ Նա երկու լրատվականներում էլ վարել կամ վարում է իշխանամերձ քարոզչություն, և այստեղից այնտեղ տեղափոխվելը չի կարող դիտարկվել՝ որպես քաղաքական համոզմունքների փոփոխության արդյունք։
Նրա պրոֆիլի նկարներում այս պահին առնվազն երեք լուսանկար կա «Արարատնյուզ»-ի տաղավարից, ինչն ինքնին խոսուն փաստ է։
Ընդ որում, գլխավոր նկարը նույնպես «Արարատնյուզ»-ի տաղավարից է։
Ըստ օդում կախված լուրերի (մի քիչ էլ մենք Նիկոլի տեխնոլոգիաներից օգտվենք), «Արարատնյուզ»-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Հիմա հարց՝ ըստ Ձեզ՝ ով է ֆինանսավորում «Խոսնակին» և մղում նրան ատելության խոսք տարածելուն։ Տրամաբանական եզրահանգումը թողնում եմ գրառումս ընթերցողին։
Հա, ու մի բան էլ չմոռանամ ասել. այսօրվա այն լուտանք թափող կնոջ վիդեոն տարածելը շատ թանկ է նստելու՝ չափազանց թանկ»։