«Բացի հանրային ճնշումներից, այլ ձևով չենք կարող ազդել ՀՀ կառավարության որոշումների վրա». Սամվել Շահրամանյան
![]() ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների պահանջով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս և պատասխանեց մասնակիցների հարցերին: Այն հարցին, թե Արցախի նախագահը ի՞նչ է անում արցախցիների վատացող սոցիալական վիճակը բարելավելու համար, Շահրամանյանը պատասխանեց. «ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը: Մենք որևէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա, մշակելու, հաստատելու չունենք: Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք՝ հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և, դադարեցնելով այս 50 հազարականները, նաև հայտնվելու են փողոցում: Այդ նպատակով մենք նաև համագործակցում ենք Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել և ՀՀ կառավարությունում ձևավորել որոշումներ, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում: Այո՛, մենք ունենք խնդիր՝ մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց այդ հնարավորությունը չունենք»: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
