Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ
955
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 11:57
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։ Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին պատմել է Փարիզում ուկրաինական կողմի և Կիևին աջակցող եվրոպացի դաշնակիցների հետ իր և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների արդյունքների մասին։ «Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ՝ նպատակ ունենալով հուսալիորեն վերացնել ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել օպերատիվ շփումները, այդ թվում՝ Արևմուտքի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հետագա բանակցությունների համատեքստում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
