«ԱՄՆ-ն Փարիզում կքննարկի Ուկրաինայում հրադադարի հարցը»․ Պետդեպ
![]() ԱՄՆ պաշտոնյաները Փարիզում եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն Ուկրաինայում հրադադար հաստատելու ուղիները, Fox News-ի եթերում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է: Աշխարհը ցանկանում է, որ դրան վերջ տրվի: Այս հակամարտությունում հաղթողներ չկան»,- ընդգծել է նա: Բրյուսը հավելել է, որ Ուկրաինան արդեն հրադադարի ցանկություն է հայտնել, և Միացյալ Նահանգները, այդ թվում՝ Պետդեպարտամենտը և անձամբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, աշխատում են այն ուղղությամբ, որ Եվրոպայում գործընկերները հասկանան «հարցի հրատապությունը»։ Հիշեցնենք Ուկրաինայի մասնակցությամբ Փարիզում բանակցություններ են ընթանում եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, որրոնց միացել է ԱՄն պատվիրակությունը։ Բանակցությունների թեման Ուկրաինայի և ողջ Եվրոպայի անվտանգության հարցերն են։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
