Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նրանց քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման ու պատերազմի էջն է»․ Հենրիխ Դանիելյան

189
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 14:06
«Նրանց քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման ու պատերազմի էջն է»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստացի, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ իշխանության «կրկնակապիտուլյացիայի» ճանապարհային քարտեզին այսօր առաջարկվում է հստակ և կառուցվածքային այլընտրանք՝ իրական հայկական ապագայի մոդել, որը ներկայացնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր արժեքային համակարգով, պետականակենտրոն մոտեցմամբ և ազգային անվտանգության շուրջ ձևավորվող գործողություններով։
Սա առաջին անգամ է, երբ որևէ քաղաքական ուժ հանրությունից չի պահանջում կույր և անվերապահ վստահություն, այլ՝ առաջարկում է համախմբվել համերաշխության մթնոլորտում՝ հանուն պետության վերականգնման, անվտանգության և արժանապատիվ ապագայի կերտման։
Հ․Գ․ Սերժ Սարգսյանի ուղերձից ցնցումների մեջ են ընկել Արման Բաբաջանյաններն ու Ռուբինյան-Ալենները։ Դա բնական է. երբ ազգային ինքնության պահպանումը, բանակի վերականգնումը, անվտանգության ապահովումը և պետական դիվանագիտության վերակազմակերպումը վերածվում են քաղաքական օրակարգի՝ այդ արժեքները դառնում են անհանդուրժելի բոլոր նրանց համար, ում մտածողության և գործունեության հիմքում դրված են թշնամանքի, պարտվողականության և պետականության կազմաքանդման մեխանիզմները։
Ըստ էության՝ այս ամենի հետ Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակարգը բացարձակապես որևէ առնչություն չունեն։
Նրանց թողած քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման, կապիտուլյացիայի և պատերազմի էջն է։ Խաղաղությունը, համազգային համերաշխությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը երբեք չեն եղել նրանց նպատակը։
Այսինքն՝ առաջարկվող մոդելն այլընտրանք է ոչ միայն ծրագրային, այլ՝ արժեհամակարգային առումով։ Եվ որքան շուտ մենք հասկանանք այդ տարբերությունը, այնքան շուտ կսկսվի իրական ապագայի կերտումը»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան