Anonymous-ը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար
![]() Anonymous ցանցահենային խումբը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար։ Ակտիվիստները հրապարակել են մոտ 10 տերաբայթանոց քեշ, որը, ըստ նրանց, պարունակում է «տվյալներ Ռուսաստանում գործող բոլոր ընկերությունների, Արևմուտքում Կրեմլի ակտիվների, ռուսամետ պաշտոնյաների, Դոնալդ Թրամփի և այլնի մասին»։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Աղբյուրը նշում է, որ Anonymous-ի հարձակումներն այլևս նախկինի նման ազդեցություն չեն ունենում՝ հավանաբար՝ դրանց քանակի պատճառով։ Ավելին, Cybernews-ը հավելել է, որ «մինչ այժմ վերլուծված ֆայլերից ընդհանուր եզրակացությունն այն է, որ արտահոսած տեղեկատվությունն այնքան էլ տպավորիչ չէ և, ըստ երևույթին, որևէ հատուկ գաղտնիք չի պարունակում»: Forbes-ը նշել է, որ դժվար թե որևէ մեկը զարմանա ռուս պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի կամ արևմտյան երկրների հետ նրանց սերտ կապերի մասին տեղեկություններից։ Վերլուծաբաններից մեկն ընդգծել է, որ «արխիվը հիմնականում պարունակում է տվյալներ Ռուսաստանի առանձին ընկերությունների մասին: Այն կարող է օգտակար լինել Ուկրաինայի զինված ուժերին, քանի որ այն պարունակում է հարյուրավոր PDF ֆայլեր՝ կապված Ռուսաստանի պաշտպանական ընկերությունների հետ»։ Հաշվի առնելով պահոցի չափը, կարող են օրեր անցնել, մինչև տվյալների ավելի մանրակրկիտ վերլուծությունը հասանելի դառնա:
|

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
