Գառնիկ Չոլակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
379
Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 22:18
![]() Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը 275 կգ արդյունքով նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ (124+151): Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում առաջին մոտեցումը ձախողեց, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 123 կգ: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 124 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրված 129 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Չոլակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Չոլակյանը մեկնարկեց 151 կգ, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 151 կգ-ը: Երրորդ մոտեցման համար պատվիրված 153 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում գրավեց 4-րդ տեղը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
