«Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է». Սերժ Սարգսյան
![]() ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «...Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը: Դա տեսանելի է եղել ամեն օր: Մենք երբեք կողմ չենք եղել երկպառակությամբ մեր արտաքին թշնամուն ուրախություն պատճառելու, իսկ ներսում՝ նրանց պես մտածողների ձեռքերը տաքացնելու անխոհեմ քայլերին: Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունները պառակտվածության, «իրարուտոցիի» և դավաճանության հետևանք են: Չտեսնել սա, դաս չառնել սրանից, սադրել ու հերթական անգամ գնալ այս կործանարար ճանապարհով, նշանակում է կույր լինել մտքով: Սա ազգային ինքնաոչնչացման ճանապարհ է: Եվ հիշեք՝ ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի։ Նրանք, ովքեր պայքարի հիմնական ուղղությունը շեղում են, հավանաբար այլ նպատակ ունեն: Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել»: |
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով (տեսանյութ)
8200:48«Իրար պաս տալով՝ դիմություն ու ընդդիմություն կխաղան, երկիրը կտանեն վերացման»․ Դավիթ Մշեցի
6100:18«Հանդիպել ենք Սամվել Շահրամանյանի հետ»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
64Երեկ, 23:48«ԱԺ նախագահը չպետք է քննարկի նախաձեռնություն, որը կհակասի ՀՀ՝ եվրոպական ընտրությանը»․ Արման Բաբաջանյան
75Երեկ, 23:36«ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»․ Սուրեն Սուրենյանց
109Երեկ, 23:18«Ես քաղաքական դասավորությունը հաշվի առնելով՝ իմ մտահոգությունն եմ արտահայտել»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
72Երեկ, 23:00