«Անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024թ․ մայիսի 27-ին, տևական անձրևներից հետո, Դեբեդ, Աղստև գետերը վարարեցին, ջրհեղեցից Տավուշում և Լոռիում 4 հոգի զոհվեց, վնասվեցին, քանդվեցին միջպետական ավտոճանապարհների հատվածներ, վնասվեցին կամուրջներ, հեղեղվեցին տներ, տարբեր օբյեկտներ, այգիներ, բանջարանոցներ։ Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ամբողջովին վերացած չեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025 թվականին պետական բյուջեի միջոցներով կամ այլ ֆինանսավորմամբ Դեբեդ և Աղստև գետերի ափերի ամրացման, հեղեղապաշտպան ի՞նչ աշխատանքներ են նախատեսված, ե՞րբ, ինչքա՞ն ֆինանսավորմամբ։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025 թվականին Դեբեդ և Աղստև գետերի հունի մաքրման համար դեռևս ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել»։ Փաստորեն անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ, սպասում են նոր ջրհեղեղի, որ դրանից հետո գետերի հունը մաքրեն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
