«Պետրոսը կարգադրել է բոլորին՝ Բագրատյանը Հ1 չպիտի գա»․ Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ է բերել։ Չհասկացա։ Այդ ինչպե՞ս։ Դու մի ասա ՆՓ-ն նկատի ունի այն, որ բյուջեն եկմուտներով 2017թ․ 1.5 տրլն դրամից դարձել է 3.5 տրլն դրամ։ Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի։ Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել։ Դրա փոխարեն պետական պարտքը 6 մլրդ դոլարից (2.4 տրլն դրամ) դարձել է 13 մլրդ դոլար (5.2 տրլն դոլար)։ Այն է, ավելացել է 2.8 տրլն դոլարով։ Ընդ որում այդ 2.8 տրլն դոլարից 2.4-ը 13-14% վերցրած ներքին պարտք է։ Եվս 1. տրլն-ով բյուջեն ավելացել է գնաճի հաշվին։ Պարտք ես վերցնում մտցնում ես բյուջե ու ՔՊ-ականներին պարգևավճար տալիս ու ասում ես թալանի դեմ ես պայքարո՞ւմ։ Հիմա հարց. ինչքա՞ն ենք հանդուրժելու սրա ստերը։ Նույն ձևով ստում է սահմանազատումից, խաղաղության պայմանագրից, եվրոինտեգրացիայից, ՀԱՊԿ անգործությունից, պատմությունից և այլն։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
