3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զինված» փորձել են գողություն կատարել
![]() Ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 39/12 շենքի նկուղից փորձել են գողություն կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 33-ամյա Արաքսյա Խ․-ն հայտնել է, որ ժամը 13։30-ի սահմաներում Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի նկուղից 3 երեխաներ փորձել են գողություն կատարել, իր երեխան կանխել է, որի ժամանակ նրան վախեցրել են և ըստ իր երեխայի նրանց ձեռքին «ատրճանակ» է եղել: Ոստիկանները պարզել են, որ գողության փորձ կատարած երեխաները հանդիսանում են Երևանի բնակիչներ 13-ամյա Լ․ Խ․-ն, 13-ամյա Ա․ Պ․-ն և 13-ամյա Մ․ Պ․-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անցկացվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ և հանձնվել են ծնողներին, իսկ ատրճանակը եղել է մանկական խաղալիք: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
