«26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ»․ նախկին ընկերը սպառնացել է աղջկան
![]() Ապրիլի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 31-ին Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկեր՝ 39-ամյա Հ․-ն նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհից շեղվելով, աղջկա կամքին հակառակ տարել է Աջափնյակ վարչական շրջանի «Սասուն» հյուրանոց, որտեղ առաջացած խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակը և ասել է, որ «26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ» և տարբեր սպառնալիքներ հնչեցնելով նրա կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները նրան բաց է թողել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումների Հ․-ին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ: Դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
