«Այս քրեական վարույթը խայտառակություն է․ շուտով գնահատականներ կտրվեն»․ Ամրամ Մակինյան
![]() Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական նիստը: Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Այս գործը տեղում դոփում է։ Քրեական վարույթը խայտառակություն է։ Շատ կարճ ժամանակում կեղծիքների գնահատականները տրվելու են»։ Հիշեցնենք՝ դատարան ներկայացված հայցադիմումով Դատախազությունը պահանջում է Հայրապետյանից և կնոջից՝ Նարինե Հայրապետյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ծաղկաձորում գտնվող հողամասը, Առինջում գտնվող անշարժ գույքը, Սևանում գտնվող հողամասը, ինչպես նաև՝ ավտոմեքենան, իսկ հնարավոր չլինելու դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը: Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենա, «Զարգացման Հայկական Բանկ» ՓԲԸ-ում ներդրված մոտ 6,9 մլն դոլարի, «Յունիբանկում»՝ 1 մլն 523 հազար դոլարի ավանդ: Ըստ Դատախազության՝ բռնագանձման ենթակա են նաև Հայրապետյանի՝ Ավանում գտնվող առանձնատունն ու այլ գույքեր: |
«Գյումրի կարող են գնալ նաև իշխանական տղամարդ անտռուսիկ պատգամավորները». Էդգար Ղազարյան
2120:30Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ կանխել են ռազմական հեղաշրջման փորձը
7319:51Ֆրանսիան օգնել է Զելենսկիին Թրամփին ուղղված հաշտության նամակի հարցում
6619:33«Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս հասցրած Էմին Եղիազարյանին՝ մարզպետի շնորհակալագիր»․ Ոսկան Սարգսյան
6719:12Ադրբեջանն ու Չինաստանը պատրաստվում են առանց վիզայի ռեժիմի
6219:01«Մենք կապրիզներ չենք անում, հողատարածքի համար վճարել ենք, դա պիտի լինի մերը»․ Հայկ Սմբատյան (տեսանյութ)
7218:24