««Խաղաղության պայմանագիրը» Կարսի պայմանագրի «վերամարմնավորումն» է՝ ավելի խոցելի ու վտանգավոր»․ Արմեն Այվազյան
![]() Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանի գովերգած «խաղաղության պայմանագիրը» ոչ այլ ինչ է, քան 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ Սովետական Հայաստանի կնքած Կարսի պայմանագրի «վերամարմնավորումը»՝ դրա ավելի խոցելի ու վտանգավոր ժամանակակից տարբերակը։ Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ Հայաստանը չի ստանում նույնիսկ այն անվտանգության երաշխիքները, որ երբևէ կարողացավ տալ Խորհրդային Միությունը։ Այն «խաղաղությունը», որը կստանա Հայաստանն այս նոր պայմանագրով, լինելու է ոչ միայն խաբուսիկ և կարճաժամկետ, այլև պայմաններ է ստեղծելու Հայաստանը քաղաքականապես ու ֆիզիկապես վերացնելու համար։ Տեսանյութում Այվազյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է կանգնեցնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը։ Աղբյուրը` Արմեն Այվազյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
